«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել տնտեսությունից դեպի «պատմական» աղետ

«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել տնտեսությունից դեպի «պատմական» աղետ
03.11.2026 | 11:47

Տիկնա՛յք և պարոնա՛յք, պարզվում է՝ մենք բոլորս մինչ օրս սխալ ենք հասկացել տնտեսագիտությունն ու պետական կառավարումը։ Մինչ ամբողջ աշխարհը փորձում է տնտեսությունը զարգացնել ներդրումներով, տեխնոլոգիաներով և ինստիտուտներով, մեր «ջահել ու հանճարեղ» պաշտոնյան հայտնագործել է ղեկավարման նոր հորիզոններ՝ պատմական ուղղորդմամբ։
Պատկերացնո՞ւմ եք․ մարդը նստած է նախարարական աթոռին, զբաղված է ազգային տնտեսությամբ, բայց հանկարծ որոշում է հանրությանը լուսավորել պատմության «մութ էջերով»։ Եվ ո՞ւմ է ընտրում որպես «ուժեղ պետության» և կարգուկանոնի օրինակ․ ոչ ավել, ոչ պակաս՝ Ադոլֆ Հիտլերին և նրա գալուստը՝ Վեյմարյան Հանրապետության փլուզումից հետո։ «Ժողովրդավարությունը թույլ էր, իսկ ահա եկավ «ուժեղ ձեռքը»․․․»... Այ քեզ տնտեսագիտական աքսիոմ։
Փաստորեն, ըստ նախարարական տրամաբանության, Վեյմարյան Հանրապետության միակ «թերությունը» ժողովրդավար լինելն էր, իսկ լուծումը՝ 20-րդ դարի ամենաարյունալի բռնապետին իշխանության բերելն ու աշխարհը կործանման եզրին հասցնելը։ Եթե սա է ձեր պատկերացրած «ուժեղ պետությունը», ապա վախենամ հարցնել՝ իսկ տնտեսական ճգնաժամի լուծումը ո՞րն է․ 1930-ականների գերմանական ռազմականացո՞ւմը։
«Տգետների ու լկտիների պատժում»․ որքա՜ն ծանոթ ու «թարմ» հռետորաբանություն։ Երբ երկրում չկան հստակ տնտեսական արդյունքներ, երբ գնաճն ու խնդիրները խեղդում են, ամենահարմար բանը պատժիչի դեր ստանձնելն է։ «Սպառնանք, պատժենք, լռեցնենք»․ չէ՞ որ «ուժեղ ձեռքի» դեֆիցիտ կա։ Բայց մոռանում են մի փոքրիկ դետալ․ պատմության մեջ պատժիչի դերում հայտնվածներից շատերը ի վերջո հենց իրենց փորած փոսն են ընկել։
Անկեղծ ասած՝ նման «լուսավոր» մտքեր լսելիս չես կողմնորոշվում՝ լացես, թե ժպտաս։
Երբ պետության տնտեսության պատասխանատուն սկսում է երազել հիտլերյան ձեռագրով «կարգուկանոնի» մասին, դա արդեն տնտեսագիտություն չէ․ դա քաղաքական ու պատմական անգրագիտության, անփորձության և անպատասխանատվության կատարյալ համոնիա է։
Հարգելի՛ նախարար,
Եթե ձեզ թվում է, թե «լկտիներին պատժելու» և բռնապետական ռեժիմները գովերգելու մեջ է պետության ուժը, ապա ավելի լավ է մի պահ կանգ առնեք։ Ժողովրդավարությունը թուլություն չէ, իսկ պատմության վատագույն դահիճներին որպես «կարգի բերողների» օրինակ նշելը ոչ թե ուժի, այլ սեփական մտքի թուլության ու հուսահատության նշան է։
Տնտեսություն զարգացրեք, ոչ թե պատմական աղետների համար ռեաբիլիտացիոն ելույթներ գրեք։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ